Աշունը իմ քաղաքում

Երևանում աշունը շատ գեղեցիկ է: Աշունը շատ գեղեցիկ գույներ ունի: Օրերը ցրտում են, անձրևները՝ շատանում: Մարդիկ տաք են հագնվում: Երբ որ գնում ենք այգի, տեսնում ենք, թե ծառերից գեղեցիկ տերևները ինչպես են թափվում: Կարմիր , նարնջագույն, գազարագույն, դեղին տերևները զարդարում են ամբողջ քաղաքը: Գետինը վերածվում է երփներանգ տերևների գորգի: Թռչունները չվում են տաք երկրներ:

Սասունցի Դավիթ

<<Սասունցի Դավիթ>> -ի

հերոսներն են՝ Մսրա Մելիքը, մայրը,քույրը, Կոզբադին,

 Ձենով Օհանը, Առյուծ Մհերը, Դավիթը, փոքր Մհերը, ծերունին: Continue reading

Թեմատիկ աշխատանք

 

 


Ինքնաստուգում

1.Նշված թվերում ինչ է ցույց տալիս 7 թվանշանը:

147, 7, 78, 708, 7009, 17:

147- միավոր

7-միավոր

78-տասնյակ

708-հր

7009-հզ

17-միավոր 2. Արտահայտիր նշված միավորով` 2կգ= 2000 գ 5մ = 500 սմ 2դմ= 20 սմ 45կմ= 45000 մ 7ց= 700 կգ 3. Հաշվի’ր. 455:5=91 3609:3=1203 222:3=74 4Հաշվի’ր. Գրի’ր հարցերով. 250×4+125:5=1025 5.Գիրքըն արժե 2400 դրամ: Այն 450 դրամով թանկ է ամսագրից: Որքան պետք է վճարել մեկ ամսագրի և մեկ գրքի համար: Համառոտագրիր նոր լուծիր:

Լուծում

1.2400-450=1950դր.

2.1950+2400=4350

Պատ.՝միասին 4350 դրամ

Ծիծաղկոտ աշունը

 

Օրերը ցրտեցին: Անձրևները հաճախակի դարձան: Ծառերը սկսեցին փոխել իրենց հագուստները: Աշունը քնից արթնացավ.

-Օ՜, որքա՜ն եմ քնել: Գնամ գույներս բաժանեմ անտառում, արտերում,այգիներում:

Աշունը մտավ անտառ: Ծառերը ցրտից դողում էին: Աշունը նրանց զուգեց նոր, երփներանգ հագուստներով: Տերևները ուրախությունից պոկվեցին ու սկսեցին պարել ու ցուցադրել իրենց հագուստները:Աշունը հիացմունքից ծիծաղում էր՝ ի՜նչ հրաշալի պարահանդես է:

Լսվում էր ծառի վրայի տերևների ձայնը.

-Մենք էլ ենք ուզում պարել…

Աշունը բոլորին հրավիրեց: Ամենուր ուրախություն էր:

Ընկույզն ու որդը

Այգում աճում էին շատ-շատ ծառեր՝ ընկուզենի, դեղձենի, տանձենի, թզենի։ Ընկուզենու ճյուղից կախվել էր փոքրիկ ընկույզը և օրորվում էր։

Նրան մոտեցավ ծերունի որդը և ասաց․

-Սիրելի ընկուզիկ,թող քո բույնը մտնեմ հանգստանամ ու միասին ապրենք։

Փոքրիկ ընկուզենու քույրերն ու եղբայրները խնդրեցին, որ չլսի այդ թափառական որդին։ Սակայն փոքրիկն ուզում էր ինքնուրույն լուծել իրեն վերաբերող հարցերը։

Ագահ որդը մտավ, ծակեց ընկույզի կեղևը ու կերավ միջուկը։ Նա ուրախ- ուրախ սկսեց երգել, ու մտածեց, թե էլ ում կարող է խաբել իր քաղցր լեզվով։

Փոքրիկ անփորձ ընկույզը զոհ գնաց չար, ավազակ որդին։

Այս հեքիաթը սովորեցնում է,որ

1․ պետք է լինել ընկերասեր

2․ պետք է լսել մեծերին

3․ չի կարելի լինել ագահ ու չարամիտ

4․ պետք չէ լինել մեծամիտ

Ինձ համար շատ հետաքրքիր էր կարդալ Աթաբեկ Խնկոյանի

«Ընկույզն ու որդը» հեքիաթը ։Դուք էլ կարդացեք։