Բարևը ինչ է նշանակում

Բարևը հնարավորություն է տալիս մարդկանց վրա տպավորություն թողնել, բարեկամություն ցուցաբերել:Յուրաքանչյուր ողջույնին պետք է պատասխանել,այլապես դիմացինին կվիրավորենք:Չէ որ այսպիսի մի խոսք  կա՝ «Բարևը Աստծունն է»:Յուրաքանչյուր օր բարևով  է սկսվում:Դրա մեջ մեծ խանդավառություն կա,հույս ու սեր կա:Կարծես ուզում ենք ասել՝ թող օրը բարի սկիզբ ու ավարտ  ունենա:Ողջույնը լավացնում է մարդու ինքնազգացողությունը:

Ողջույնի ձևերից է գրկախառնությունը: Սա մի բնազդ է , որ մարդու մոտ մնացել է  փոքր հասակից՝ ձգվելով դեպի իր մայրը:Ողջույնի ձևերից է ձեռքսեղմումը,որը ցույց է տալիս շփման մեջ մտնելու պատրաստակամությունը: Համբույրը նույնպես ողջույնի ձև է: Այն որպես մտերմության ու հարազատության խորհրդանիշ է :Բայց հիմա ծանոթ անծանոթ միմյանց  համբուրում են:Դա ինձ դուր չի գալիս:Հատկապես  տգեղ է , երբ տղամարդիկ են միմյանց համբուրում:Դա շատ հակահիգիենիկ է:

Հարցաշար

  1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկեվիլը ժպտում են իրենց երբներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

2.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Ես՝ աղա, դու՝ աղա,բա մեր աղունն ով աղա:

Ինչ ցանես,այն կհնձես:
Ով ինչ անի,իրեն կանի: Continue reading

Հարցաշար

  1. Լրացրու բաց թողած տառերը:

 

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկեվիլը ժպտում են իրենց երբներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

2.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Ես՝ աղա, դու՝ աղա,բա մեր աղունն ով աղա:

Ինչ ցանես,այն կհնձես:
Ով ինչ անի,իրեն կանի: Continue reading

Իմ մասին

 

Իմ անունը Շահանե է: Ես յոթ տարեկան եմ : Ունեմ շատ ընկերներ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի  4-3 դասարանում:Սիրածս զբաղմունքը նկարչությունն է: Իմ սիրած եղանակը նոյեմբերն է, որովհետև ես այդ ամսին եմ ծնվել:

Ռուսերեն թարկմանություն

Կոլյան գնում էր ճանապարհով,ենթադրելով ինչ է նշանակում «սիրախաղ բառի իմաստը,երբ նկատեց բացատում կանգնած մի մարդու որը կարգադրում էր իր երկու ընկերներին երկաթե ձողերը ամրացնել կիսակառույց տան պատին:

Քամի

Կար-չկար մի քամի կար։ Այս քամին շատ չարաճճի էր՝ մե՛կ ամպերն էր ցիրուցան անում, մե՛կ ծառերի ճյուղերը տարուբերում, մե՛կ ծաղիկներն էր պոկում, մե՛կ մարդկանց շորերն էր քաշում:Մի օր քամին որոշում է լինել հանգիստ,օգտակար,նրա մոտ շատ լավ էր ստացվում հանգիստ,օգտակար,լինելը:Նա որոշեց չխանգարել մարդկանց,չփչացնել բնությունը:Քամին վերածվեց մեղմ զեփյուռի, նա շոյում էր մարդկանց դեմքը, տարուբերում ծաղիկների թերթիկները:Նա շատ ուրախ էր,որովետև իրեն սիրով էին վերաբերվում:

Փոքրիկ ԻշԽանը

Մենք այսօր գնացինք Ստանիսլավսկու անվան թատրոն Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ ԻշԽանը»վիպակը  դիտելու:Ներկայացումը ինձ շատ դուր եկավ:Տպավորված եմ դերասանների խաղով:Հատկապես ինձ հետաքրքրեց աղվեսին ընտելացնելու պահը:Նրանք միասին երգեցին, խաղացին,պարեցին:Այնքան ուրախ տեսարան էր:Ես որաշել եմ ամպայման կարդալ այդ գիրքը:

Մաթեմատիկա

Առաջադրանք 1.

Մխիթար Սեբաստացին

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում: Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1693 թ. ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թ. մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն մերժում է ստանում։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թ. Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունոում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան: