Իմ  մասին

Իմ  մասին

Ես յոթ տարեկան եմ:Ապրում եմ Երևանում:Անդրանիկի հիսոնյոթ շենքում:Սովորու եմ Մխրդար Սեբաստացի Կրդահամալիրում , հինգերորդ դասրանում:Անցնում եմ շատ առարկաներ:Իմ ամենասիրած առարկան մաթեմաթիկան է:

Առաջադրանք

Թթենի և փշատենի

Թթենի

Без названия (1)
Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկենապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը:Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտական թագուհու անարդար վարմունքից,  ըմբոստանում և ներխուժելով պալատ՝ քաշքշելով`  պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, կտորները՝ ճյուղերի, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով: Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում:
Փշատենի
file_26758_1672383
Ասում են՝ մի ջրաղացպան, որն աչքի էր ընկնում իր անսահման աշխատասիրությամբ, մի անգամ՝ շատ հոգնած ժամանակ, միրգ է ուզում ուտել: Բայց զգում է, որ լրիվ ուժասպառ է եղել: Նա հազիվ կարողանում է դուրս գալ ջրաղացից ու գետնին է ընկնում: Ջրաղացում դեռ շատ ցորեն կար, բայց նա վեր կենալու ուժ չուներ, որ վերջացներ աշխատանքն ու շուկա գնար իր համար միրգ առնելու: Մտածեց, որ շուկան շատ հեռու է, աշխատանքը՝ անընդմեջ ու այդպես էլ առանց միրգ ճարելու քնում է: Գիշերը նա երազում տեսնում է պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին, որն աչքի էր ընկնում իր բարերարությամբ ու մարդասիրությամբ: Նա հաճախ էր ուշադրություն դարձնում ջրաղացպանի անձնազոհ աշխատանքին: Աստվածուհին ասում է ջրաղացպանին. «Ջրաղացիդ ալյուրից ծառ ստեղծեցի, որի պտուղի մեջ և՛միրգ ու մրգահյութ կա, և՛ հաց ու ալյուր: Հենց որ ջրաղացից դուրս գաս բակ, դու կտեսնես այդ ծառը»: Աստվածուհին ասաց այդ խոսքերն ու անհայտացավ ամպանման մառախուղի մեջ: Ջրաղացպանն անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու: Շատ էր ուզում, որ իր երազն իրականություն դառնա: Նա ապշում է, երբ առավոտյան բակում՝գետակի ափին, տեսնում է ալյուրոտ ծառը՝ արծաթափայլ ու թավշե տերևներով ու ոսկեգույն, ալրաթաթախ պտուղներով: Ջրաղացպանը վազում է դեպի հրաշալի ծառը և ծնկում նրա առաջ: Ասում են՝ հենց այսպես է ծնվել առաջին փշատենին: Հոտավետ ու քաղցրահամ փշատի ծառը, որ ապրում է քառասուն տարի, և որը ոչ միայն բերանն է քաղցրացնում, այլև՝ հոգին, շուտով մեծ տարածում է գտնում Հայաստանում և սիրվում բոլորի կողմից: Փշատը՝ հայկական առասպելական պտուղ է՝ ժողովրդի հույսի և համբերության խորհրդանիշը:

 

Հին Երևանի արհեստները

Հին Երևանի արհեստները

arhestnery_2.gifՆշանավոր գիտնական-ճանապարհորդ Ի. Շոպենն իր «Հայկական մարզի պատմական հուշարձանը» գրքում մանրամասն անդրադարձել է հին Երևանի տնտեսական կյանքին, ապրելակերպին, նշել է երևանաբնակ հայերի արհեստներն ու զբաղմունքը։ Այդ գրքում նա մանրամասն նկարագրում է մոտ 70 արհեստ:
Ի. Շոպենի վկայությամբ` նրա այցելության ժամանակ քաղաքում եղել է մի քանի գործարան։ Ինքնին հասկանալի է, որ դրանք իսկական գործարաններ չէին (ժամանակակից պատկերացմամբ), այլ գործատներ կամ արհեստանոցներ՝ մեկ տասնյակի հասնող բանվորներով։ Քաղաքում շատ էին, այսպես կոչված, «դուքանները», որոնցում աշխատում էին մեկ կամ երկու հոգի, այսինքն՝ վարպետն ու աշակերտը։
Այդ գործարաններից կարևորը երեքն են եղել` ապակու, թնդանոթաձուլական և վառոդի։ Թնդանոթաձուլականը և վառոդինը գտնվում էին Երևանի բերդում` սարդարի անմիջական հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ապակու գործարանին, շատ հետամնաց ձեռնարկություն էր՝ վատ որակի կանաչավուն ու կոպիտ արտադրանքով։
Ի. Շոպենը նշվածի կողքին հիշատակում է նաև կաշեգործներիարհեստանոցները, որոնք հիմնականում Զանգվի ձորում էին, քանի որ կաշի մշակելու համար առատ ջուր էր պետք։ Ձորում էին ներկարարներիգործատները, դարձյալ ջրին մոտ լինելու համար։ Ձորում ջրի ուժով գործում էին բրնձի մշակման դինգեր և ջրաղացներ` թվով ինը հատ։
Քաղաքի մյուս ծայրամասում առանձին թաղ էին կազմում «շիլաչիները»՝ կտորը կարմիր ներկողները։ Չորս կողմը կարմիր ներկ էր, ջրափոսեր, աղտեղություն։ Հետո այս թաղամասը մտավ քաղաքի տարածքը։
Քաղաքում կային նաև առանձին մանր-մունր գործատներ։ Կոնդում գտնվող Արազովների նկուղը վարձել էր մի ձեռներեց և «սապոն» էր եփում։ Փոքր, ստվարաթղթե կլոր տուփերի մեջ սափրվելու փոշի էին վաճառում։ Տուփին եվրոպատիպ մի դեմք էր` ածելին ձեռքին սափրվելիս։ Գործատան տերը գնում էր տուփերով փոշին և լցնում էր մեծ չանի մեջ, վրան ջուր ավելացնում։ Նկուղում սոսկալի փոշի էր կանգնած, և աշխատողները, որ հիմնականում անչափահասներ էին, դեմքերը, ավելի շատ` քիթը, ծածկում էին թաշկինակով։ Մեծ օջախին դրված չանում երկար եփվում էր փոշին, մակարդվում, փոխում էր գույնը, դառնում շագանակագույն, պնդանում։ Երբ եփածը սառչում էր, մակարդվում, կտոր-կտոր էին անում, մի քիչ տանելի տեսք տալիս ու վաճառում։
Քաղաքի կենտրոնը՝ Շահարը, աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը, Անգլիական այգու հարևանությամբ։ Այստեղ աչքի էին ընկնում տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ ձիեր էին պայտում
Շատ արհեստանոցներ էին կուտակված Չարխի փողոցում` դագաղագործներ, ատաղձագործներ, հյուսներ։ Չարխի վրա պատրաստում էին գրտնակներ, սխտոր ծեծելու հավանգներ, երեխաների համար երկաթե գլուխներով հոլեր։
Քաղաքում շատ էին կոշկակարանոցները և փինաչիների «դուքանները»։
Նստակյաց արհեստավորներից առանձնանում էին շրջիկները, որոնք գործիքների արկղը բռնած՝ անցնում էին թաղից թաղ, փողոցից փողոց, մտնում բակերը։
Հին Երևանի «ազատ արհեստավորների» թվում էին բեռնակիրները (համբալները) և աշնան ամիսներին փայտ կտրողները։ Համբալների հավաքատեղին նախկին Սպանդարյան փողոցի հիվանդանոցի պատի տակ էր։ Հավաքվում էին, նստոտում իրենց փալանների վրա ու «մուշտարու» սպասում։ Շատ հետաքրքիր էին նրանց փալանները։ Հաճախ պատված «էրգրից» բերած կարպետի կամ հին գորգի կտորով, գույնզգույն, տարօրինակ։ Համբալները հիմնականում ապարանցիներ էին, քաղաք էին գալիս աշխատելու։ Գնանք, ասում էին, միլիցա կդառնանք, թե չդարձանք, համբալությունը կա ու կա։ Ցախ կտրողները հայտնվում էին ձմեռնամուտին։ Երկար սղոցը դրած մեծ տոպրակի մե` գնում էին ցախ կտրելու, վերցնում էին իրենց հասանելիքը և վերջում մի մեծ կտոր փայտի մեջ խրելով կացինը, ասում էին. «Գնացինք, խեր լինի։ Էս մի կոճն էլ ձեզանից»։
Շրջիկ արհեստավորներից էին գզրարները։ Նրանք հայտնվում էին բակերում, ամռան վերջերին, երբ կանայք լվանում էին բուրդը, չորացնում։ Բուրդը լվանում էին Մամուռի (Մամրինի հինավուրց ջրանցքի) այն հատվածում, որտեղ գետն ազատվում էր բակերի ու տների շրջափակումից և ազատ տեղ դուրս գալիս։ Այդտեղ մարդիկ լվանում էին շորերը, բուրդը, փալաս-փուլուսը, և տեղն էլ կոչվում էր «Փալաս»։
Չոր, մաքուր բուրդը հաճախ կանայք իրենք էին չփխում ճիպոտով։ Աշխատանքը դժվար էր, և նրանք հաճախ իրենց տեղը զիջում էին գզրարներին։ Մտնում էր գզրարը բակ ու գոռում. «Բուրդ-մուրդ գզեմ, գործերը դզեմ»։ Նրա ձեռքին մի տարօրինակ գործիք էր, որն անեղ էր կոչվում (երևի աղեղ բառից) և նման էր մի լարանի սազի։ Լարը ձգվում էր մոտ մեկ մետր երկարություն ունեցող աղեղի վրա։ Երբ գզրարը թակով հարվածում էր անեղի հիմքին, լարը թրթռում էր, բուրդը անեղի շարժումից գզգզվում էր։ Գործը դանդաղ էր առաջ գնում, լարը թափով բզզում էր։ Գզած բուրդը գզրարը մի կողմ էր տանում, լավ չգզվածը հավաքում թաղիք պատրաստելու համար։

Մեծ իրարանցում էր սկսվում հին Երևանի հին բակերում, երբ հայտնվում էր դանակ-մկրատ սրողը։ Նրա սրելու գործիքը գրավում էր ոտնակով, մեծ անիվով, լիսեռով, որին շարված էին տարբեր չափի ու մեծության կլոր սրաքարերը։ Նա դազգահը դնում էր բակի կենտրոնում ու կանչում. «Դանակ-մկրատ սրեմ,- ու քթի տակ ավելացնում,- բերողին սիրեմ»։ Շտապում էին տան տիկինները դանակ-մկրատ առած, հավաքվում էին երեխաները տեսնելու այդ հրաշքը, երբ ոտքի թեթև շարժումով վարպետը պտտում էր քարերը, և սրվող դանակի կամ մկրատի տակից հորդում էին կայծերը։ Կայծերը վառ էին, երբ երեխաները ձեռքները դեմ էին անում, զգում էին կայծերի տաք խտղտոցը։ Սրող վարպետը ձայն չէր հանում, թողնում էր, որ երեխաները զգան կայծերի ջերմությունը. «Ո՛նց է,- հարցնում էր,- կծում է, չէ՞»։ Ու պտտում էր անիվը, իջնում-ելնում էր ոտնակը՝ թափ հաղորդելով պտտվող սրաքարերին։ Եվ նա սպասում էր հաջորդին ու կանչում. «Դե չուստ, հրես գնացի»։
Հնակարկատ կոշկակարները, որոնց «փինաչի» էին ասում, շատ էին հին Երևանում։ Մտնում էին բակ, լուռ կանգ առնում, ձեռքի տոպրակը դնում գետնին։ «Փինաչին եկավ, փինաչի՛ն»,- կանչում էին հարևանները, իսկ երեխաները ծաղրում էին. «Փինաչի, փինաչի, գործդ գործի նման չի»։
Կոշկակարը, առանց ուշադրություն դարձնելու երեխաներին՝ գոռում էր. «Պաչինկա. չուստ, սանդալ, բասանոչկա»։ Continue reading

Երևանի հին փողոցները

1899-թ.-Աստաֆյան-փողոց1
Նկարում Աստաֆյան փողոցն է:

Երևանի ամենահին փողոցները գտնվում էին Հին Երևանի ամենամեծ թաղում, որը զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Այն հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար ( պարսկերեն`  քաղաք):
Դա  այն հատվածն էր, ուր այժմ գտնվում են  «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ էր մնացել, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Շահարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցը, որից դեպի աջ ու ձախ, հյուսիսից հարավ  անցնում էր Բժշկական փողոցը (այժմ Թումանյան)։ Այժմյան Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունների որոշմամբ քանդվել է, և տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Saint_Peter_and_Paul_Church,_Yerevan Աստաֆյանով շարունակելով հասնում ես Եկեղեցական փողոցը  (այժմ Սայաթ- Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում  (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)  Սուրբ Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցին։

thumb_2753_default_listԱյն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։ Այժմ Կաթողիկե եկեղեցին Երևանի Կենտրոն համայնքի  գործող եկեղեցիներից է: Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը:

Գեթսեմանի_մատուռ

Առաջադրանք
 Երևանի ուրիշ ի՞նչ հին փողոցներ գիտեք: Պատմեք դրանց մասին:
Ի՞նչ անվանումներ ունեն այժմ:
Նշանավոր ի՞նչ շենքեր կան այդ փողոցներում:

Հին Երևանի տոները

Պարսիկների տիրապետության ժամանակ Երևանն ասիական քաղաք էր՝ համապատասխան վարք ու բարքով, տոներով։ Մարդիկ զբաղված էին իրենց աշխատանքով, մտահոգ օրվա ուտեստը հայթայթելու գործով, ամեն մեկը քաշված իր անկյունը։ Այդպես էին ապրում հասարակ դասի մարդիկ՝ արհեստավորները, մանր առևտրականները։ Այլ էր հին Երևանի երևելիների կյանքը։ Նրանք ունեին իրենց կալվածքները, հողերը ոչ միայն Երևանում, այլև քաղաքից դուրս։ Ամռանը, հենց սկսվում էր անասելի շոգը, նրանք ընտանիքներով քաշվում էին հով տեղեր և այդտեղ մնում մինչև ուշ աշուն, մինչև բերքահավաքի վերջը։
Կյանքը և հարաբերությունները քաղաքում եղել են նահապետական, պահանջները՝ քիչ. մարդիկ բավարարվել են իրենց իսկ ստեղծածով, ստացած բերք ու բարիքով։ Ոչ մի հասարակական վայր, հավաքատեղի։ Հանդիպում էին շաբաթ կամ կիրակի, տոներին, իսկ հիմնական հավաքատեղին եկեղեցիների բակերն էին։ Զբոսայգիները կառուցվեցին Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո։
Հին Երևանում ամենից լավ նշվող տոնը, որը պարտադրված էր նաև հայերին, «Նովրուզբայրամն» էր՝ Նոր տարին։ Տոնը սկսվում էր սրբազան դարձած մի արարողությամբ։ Այդ օրը` վաղ առավոտյան, քաղաքի մեծամեծները, իշխաններն ու մելիքները հավաքվում էին ու գնում սարդարի պալատը՝ շնորհավորելու նրա «նովրուզը», հետո մեծ ակնածանքով սարդարի ոտքերի տակ էին դնում իրենց բերած «փեշքաշը»՝ թանկագին մատանիներ, ոսկե զարդեր, գորգեր։ Պարզ է, որ այս նվիրատվությունը, մանավանդ հայ իշխանների կողմից, հոժարակամ չէր, այլ՝ պարտադիր մի տուրք, որը վաղօրոք հավաքում էին, պատրաստում, որ «սարդարի աչքը քաղցր լինի խալխի վրա»։ Իսկ խալխը խեղճ, աշխատավոր հայն էր։
Նովրուզբայրամը հնում կոչվել է Նովրուզ սուլթանիե, որը նշանակում է Թագավորական նոր տարի։ Մարտի 21-ին, արևը ծագելուց 47 րոպե անց, մահմեդական Լուսնի տարվա 12-րդ ամսի 1-ին, բերդի հրետանին 3 անգամ համազարկ էր տալիս` ավետելով նորի սկիզբը։ Եվ քաղաքն անմիջապես աշխուժանում էր, սկսվում էր տոնախմբությունը։ Քրիստոնյաները հավաքվում էին եկեղեցիների բակերում, մահմեդականները՝ մզկիթների, որտեղ «շիրին չայ» էին խմում, զրուցում։ Ուրախությունը, կերուխումը տևում էր 3 օր։ Բայց սարդարի պալատում և մեծամեծների տներում տոնախմբությունը տևում էր 8 օր։
Հարություն Ալամդարյանի հուշագրություններում նշվում է, որ նույնիսկ հայոց կաթողիկոսը և բարձրաստիճան շատ հոգևորականներ, ըստ ընդունված կարգի, Էջմիածնից Երևան էին գալիս անձամբ շնորհավորելու սարդարին։ Եվ այդ շնորհավորանքը, պարզ է, առանց «փեշքաշի» չէր լինում։
Պարտադիր «պետական» տոնից բացի քաղաքի հայ բնակչությունն ուներ ազգային, հիմնականում եկեղեցական տոներ. Սուրբ Ծնունդը, Խաչը ջուրը գցելու արարողությունը, հետո՝ Տրնդեզը, Զատիկը, ամռանը՝ Վարդավառը…

Երևանում մեծ հանդիսավորությամբ էր տոնվում Ջրօրհնեքը։ Համընդհանուր տոն էր նաև Տրնդեզը. բակերում ու տանիքներին փայտ էին դիզում, խարույկ վառում։
Երևանցիները նշում և սրբազան երկյուղածությամբ էին կատարում մի տոն, որը կապված էր մեռյալների հիշատակին։ Դա սեպտեմբերին նշվող «Սուրբ խաչ» տոնն էր։ Աշխուժանում, մարդկանցով էր լցվում  հին թաղի և հին Երևանի նշանավոր գերեզմանատունը՝ Կոզեռնը։ Հնչում էր զուռնայի ձայնը, մարդիկ հիշելով իրենց մեռյալներին, գլխահակ նստում էին, մի-մի թաս խմում իրենց հարազատների հոգու հանգստյան համար, ապա դանդաղ ցրվում էին տները, գերեզմանոցում թագավորում էր հավիտյան լռությունը։
Վերջերս հին տոներին ավելացավ նորը, որը պարզապես կոչվում է «թթի տոն»։ Հնաբնակ երևանցիների ասոցիացիան (ՀԱՐԱՍ-ը) արդեն քանի տարի նշում է այդ տոնը՝ սկզբում Կապույտ մզկիթի բակում, հետագայում՝ Հին Նորքում, Քանաքեռի թթառատ այգիներում։
Օպերայի այգում է Երևանի հինավուրց, մոտ 200 տարեկան սև (ղառ) թթի ծառը՝ «Նահապետ թթենին»։ Երևանցիները պետք է աչքի լույսի պես պահեն այդ ծառը, որպես հուշարձան և փոխանցեն հաջորդ սերունդներին։ Դա էլ հին ու նոր երևանցիների մեծ պարտքն է։ Հիշենք, որ «թթի տոնը» նույնպես ազգային է:
Աղբյուրը

Հայաստանի բերդեր,ամրոցներ

Ամբերդ ամրոց

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր, որը կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում`   Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս`   (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում:`  

Բջնիի ամրոց

Բջնի ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին`   Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի ս.Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Բնական բացառիկ նպաստավոր դիրքի շնորհիվ Բջնիի ամրոցը միջնադայան Հայաստանի առավել անառիկներից էր:

Էրեբունի ամրոց

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում`   Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի քաղաք-ամրոցը: Այն կառուցվել է Ք. Ա. 782թ. ուրարտական տերության հզորագույն արքներից մեկի`   Արգիշտի Ա-ի (Ք.Ա. մոտ. 786- 765/764 թթ.) կողմից, ով, համաձայն Խորխորյան արձանագրության, Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում գտնվող Խաթե և Ծուփանի երկրներից այստեղ է վերաբնակեցրել 6600 զինվորների:

Լոռի ամրոց

Լոռվա մարզի Ստեփանավանից 4,5 կմ հեռավորությամբ է գտնվում Լոռի ամրոցը, որը միջնադարյան անառիկ ամրոց է։ Այն գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։
Կոշի բերդ

Կոշը բերդից ու եկեղեցուց կազմված համալիր է, որը գտնվում է Աշտարակի շրջանի համանուն գյուղի հյուսիսային կողմում, շրջկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:

Քաղենիի ամրոց

Քաղենիի ամրոցը գտնվում է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառում: Ոմանք, արաբական արշավանքների կապակցությամբ հիշատակված, Քաղին բնակավայրը տեղադրելով այժմյան Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում`   Թալինի շրջանի Դաշտադեմ գյուղի մոտ, նրա տարածքի ավերակ բերդը, այսինքն Թալինի Բերդը անվանել են Քաղենի:

Առաջադրանք

Առաջադրանք 2.

Տատիկն իր 4 կատուների համար գնեց կեր, որը նրանց կբավականացնի 12 օր:Տուն գնալու ճանապարհին նա իր հետ վերցրեց ևս 2 թափառող կատու:Եթե նա ամեն օր յուրաքանչյուր կատվին տա նույն քանակով կեր, ապա քանի օր կբավականացնի կատուների համար գնված կերը:

 

Լուծում

12:4=3

4+2=6

12:6=2

 

Առաջադրանք 3.

Թռչում էին մի քանի ծիծեռնակ, մեկը՝ առջևից, երկուսը՝ հետևից, մեկը՝ հետևից, երկուսը՝ առջևից, և մեկը՝ երկուսի միջև: Քանի՞ ծիծեռնակ էր թռչում:

 

7 ծիծեռնակ

 

Առաջադրանք 4.

Ի՞նչ թիվ կստացվի, երբ 20172017 թիվը բաժանենք 2017-ի վրա:

 

20172017: 2017=10001

Առաջադրանք 5.

Գրքի համար վճարել են 1 ռուբլի և էլի գրքի արժեքի կեսը: Ի՞նչ արժի գիրքը:

Լուծում

 

Առաջադրանք 6.

Լուծում ենք քառակուսին, ճիշտ տեղադրել թվերը:

 

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: