20.02.2020 Դասարանում 

20.02.2020
Դասարանում 
Կարդա՛ ,,Անբախտ վաճառականներ,, բալլադը: 
Ի՞նչ է բալլադը: 

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։Միջին դարերում եվրոպական երկրներում (Իտալիա, Ֆրանսիա) բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծամասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառյակ, որոնց մեջ գործ են ածվում միևնույն հանգերը և կրկնվում է միևնույն եզրափակիչ տողը)։

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Վերլուծի՛ր բալլադը: 

Այս բալադը պատմում էր չղջիկի, ճայի և փուշի հատկությունների մասին։ Որինակ փուշը ունի հատկություն ամեն ինչ քաշել տալենու

Տնային աշխատանք

Կարդա՛ Թումանյանի ,,Փարվանա,, բալլադը: 
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: 
2. Նկարագրի՛ր այդ ուրիշ աշխարհն ըստ ստեղծագործության:
Աշխարհը սարի վրա էր, այն շատ գեղեցիկ դղիակ ուներ։
3. Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը:
Արքայադուստրն շատ անհամբեր էր բայց նույն ժամանակ գեղեցիկ ու ժպտերես։
4. Բացատրի՛ր վերնագիրը: 
5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:
Մենք շատ ենք երազում ու փորցում ենք այդ երազանքները իրականացնել։ Մեր երազանքները մենք ձկտում ենք իրականացնել և հենց դրա հիմվան վրա կառուցում ենք մեր համար ստեղծված կյանքը։ Մենք կատարում ենք բազում սխալներ, ստեղծում ենք խնդիրնել լուծում նրանք։ Եվ այսպես մեր կյանքը ստանում է իր իմաստը։

Տնային աշխատանք

Կարդա՛ բանաստեղծությունը:
Ծաղկել է նորից իմ այգին,
Սրտում իմ գարուն է արդեն,
Սիրում եմ այնպես քնքշագին,
Սիրում եմ, բայց ո՞ւմ — չըգիտեմ։
Դողում է սիրտըս նորբաց,
Նորբաց մի հուրվարդի պես,
Շրջում եմ սիրուց արբած,
Շրջում ու երգում եմ ես…

1. Ի՞նչն է գերակշռում այս բանաստեղծության մեջ ՝ խո՞հը, թե՞ զգացմունքը:
Իմ կարծիքով այս բանաստեղծության մեծ գերակշռում է զգացմունքները, որովհետև բանաստեղծությունը խոսում է սիրո մասին իսկ իմ համար սերը դա զգացմունք է։
2. Քնարական հերոսի տրամադրությունն արտահայտի՛ր մեկ բառով կամ բառակապակցությամբ:
Ոգեվորվծ
Հետազոտական աշխատանքը.

1. համացանցից պարզի՛ր, թե Տերյանի բանաստեղծություններից որոնք են երգեր դարձել, ի՞նչ հետաքրքիր կատարումներ կան:
2. Համացանցից գտի՛ր և կարդա Տերյանը ,,Չեմ դավաճանի իմ Նվարդին,, բանաստեղծությունը, պարզի՛ր, թե ինչու է դա գրել  Տերյանը և ինչ նկատի ունի:
Ինձ տվում է որ նա գրել է այս բանաստեղծությունը, որովհետև նա եղել է սիրահարված Նվարդին և ուզեցել է ասեն որ ինչ էլ նրա հետ կատարվի նա չի դավաճանի իր Նվարդին ։

06.03.2020 Դասարանում  Կարդում ենք Տերյան

Աշուն է. օրերը ցրտում են

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…
1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
հետին-վերջին
2. Առանձնացրու՛ աշունը նկարագրող տողերը հերոսի զգացումը նկարագրող տողերից:
Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
3. Բացատրի՛ր պատկերը.
Բոլորը երազ է և հուշ է, Ուզում է ասել, որ շուրջ բոլորը երազ է և հուշ
Ոսկի է — թափվում է գետին… Ուզում է ասել, որ իր մորտ ամեն ինչ լավ է ։
4. Քո կարծիքով ինչի՞ն է վերաբերում ոսկի է բնորոշումը՝ աշնան՞նը, երա՞զին, հուշի՞ն, թե՞ այլ բանի:
Իմ կարծիքով ոսկի ասելով նա ասում է տերևների մսին։
5. Ի՞նչն է իշխում բանաստեղծության մեջ՝ պատկե՞րը, ձա՞յնը, գու՞յնը, զգացո՞ւմը, այլ:
Իմ կարծիքով իշխում է զգացումը ։

Տնային աշխատանք

Անգիր սովորի՛ր Թումանյանի բանաստեղծությունները, քառյակները: 
Ստեղծի՛ր քո ամանորյա փաթեթը.
Ամանորյա գրքեր, ստեղծագործություններ, որ կառաջարկեի կարդալ Հանս Քրիստիան Անդերսեն «Ձյունե թագուհին» շատ հետաքրքիր հեքիաթ է ես կարծում եմ, որ սա ձմեռային հեքիաթներից ամենալավ հեքիաթնե ։
Ամանորյա երգեր, որ կառաջարկեի երգել….

Խոր Անտառից, Թիք -Թաք

Ես էլ ասի սիրուն իմ ծառ
Անթիվ զարդեր ունեմ պայծառ
Արի սիրուն քեզ զարդարեմ
Շրջան մտած շուրջդ պարեմ
Լա լա լա….

Թիկ֊թակ թիկ֊ թակ վազում են
Ժամացույցի թևերը
Թիկ ֊թակ թիկ ֊թակ
Փակվում են դռներն անցնող տարվա։
Երկու սլաք վազում են
Թիկ֊թակ թիկ֊թակ շտապում են
Ամեն թիկ֊թակ հաշվում են, որ շուտ գա Նոր Տարին։
Լա լա լա….
Ամանորյա ֆիլմեր, որ կառաջարկեի դիտել….

Ինձ թվում է, որ բոլորնել գիտեն այս ֆիլմը (Один дома) ես շատ եմ սիրում այս ֆիլմը բոլորին խորհուրդ եմ տալիս։

 

Տնային աշխատանք

 

Ռ. Ագուտագավա

Գորտը

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են

որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ

երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց

իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե

գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի

տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք

կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում

արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին

հնչում:Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր

զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը,

առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի

արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը

գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ

տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ

մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա

ստեղծել է մեզ համար` գորտերիս:Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց

արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց

օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց

շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս

երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն

ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք

անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք

կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝

գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության

երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ

համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության,

գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հարցեր

  1. Պատմվածքըայն մարդկանց մասին է, ովքեր.

գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով

տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը

եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում

վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

 

  1. Ինչո՞ւէ անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք:

    Ես կարծում եմ, որ օձի դերը անրաժեշտ է։Որովհետև նա իր կամքով գնաց ուտելու գորտին, բայց գորտերը դա դարձրին Ասծու կամք:

Տնային աշխատանք

Ընտրի՛ր որևէ աշնանային բանաստեղծություն (Սահյան, Տերյան, Չարենց) և սովորի՛ր անգիր: 
Գրի՛ր շարադրություն  վերնագրերից մեկով
  • Զարմանալի աշուն
  • Աշունն իմ քաղաքում
  • Ինչո՞ւ եմ սիրում աշունը
  • Աշնան գույների խաղը
  • Աշունը ոգեշնչման աղբյուր
  • Աշնան երգը

    Ինչում եմ սիրում աշունը

    Ես շատ եմ սիրում աշունը։Իմ ամենա սիրած եղանակն է տարվա մեջ։ Ինձ թվում է, որ աշունը այն տարվա եղանակնե, որը բոլորը սիրում ես։ Աշունը այնքան գեղեցիկ է։ Օրինկ՝ կան մարդիք որոնք չեն սիրում աշունը, բայց ես այդ մարդկանցից չեմ։ Ամեն աշնան ամիս յուրորինակ է իր եղանակով և իր զգացմունքներով։ Ես աշնան առաջին ամիսը սեպտեմբերը յուրորինակ է մնացած աշնան ամիսներից նրանով, որ սեպտեմբեր ամիսը լինում է շատ տաք և նոր տերևները սկսում են դեղնել և կարմրել։Սետլենբերին ես դեռևըս զգում եմ ամռան տաքությունը և արևը։ Հոկտեմբերը յուրորինակ է նրա համար, որ  հոկտեմբերի արդեն սկսում են ցրտերը և արդեն դուզգում ես, որ եկել է աշունը։ Ես հոկտեմբերին զգում եմ իսկական աշուն։Նոյեմբերը ինձ համար ամենա լավ ամիսնե աշնանը։Նոյեմբերին դու զգում ես, որ մոտիկանում է արդեն ձմերը։

    Աշունը ես սիրում եմ նրա համար, որ լինում է գեղեցիկ տերևաթափ  լինում է այնպիսի զգացմունք որը անբացատրելի է։ Իհարկե ես աշունը սիրում եմ նարա համ, որ աշնանը իմ ծնդյան տոններ։ Մի խոսքով  ես շատ եմ սիրում աշունը։

05.11.2019 Դասարանում

 

Զարմանալի աշուն
Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ – ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր – երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց –
Ինձ զգացի ես թարմ – և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը – և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝
կորովի-  եռանդուն, հզոր
մարտակոչ-Կռվի՝ մարտի կոչ
շեփոր- Ազգանշանափող, սիգնալ
մուժ-Մառախուղ, մեգ, մշուշ
գուժել-Գույժ՝ վատ լուր հաղորդել
2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Ինձ համար այս բանաստեղծությունը  տրամադրում էր դեպի ուրախություն և դեպի հանգստություն։
3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր – երգիս համար:
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր նոր բանաստեղծություն և տեղադրի՛ր բլոգումդ:

Տնային աշխատանք 

Կարդա՛ Մուշեղ Գալշոյանի  ,,Աղբրանց արուն մեջ քարերուն,, պատմվածքը:
Ինչպիսին պետք է լինի տխրությունը՝ ըստ իռլանդուհու, ըստ Կոմիտասի, ըստ քեզ:
Ըստ իռլանդուհու և Կոմիտասի տխրությունը կարոտ է, տխրությունը իձ համար դա անբացատրելի բան է, որովհետ կա ժամանակ, որ դու տխրոմ ես այն բաների համար որոնք կարողես միայն դու հասկանալ ։Նաև լինում է ժամանակ,որ տխրությունը դառնում է որախություն։Օրինակ՝ ես շատ հաճախ եմ տխրում։ 
Ունկնդրե՛ք այս երաժշտությունը, ի՞նչ զգացիք:
Ես այս երաժշտությունը ունկնդրելուց հետո իմ մեջ սգացի մի հանգստություն։ Ես զգացի մի խաղաղմս իմ սրտում ։