Հիդրա կենդանի

Հիդրա (Hydra), աղեխորշավորների տիպի հիդրոզոաների դասի անողնաշարավոր կենդանի։ Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 1-1, 5 սմ։ Ապրում է քաղցրահամ ջրերում։ Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք։ Հիդրաներն օժտված են վերականգնման (ռեգեներացիա) ընդունակությամբ։

download

Կառուցվածք

Հիդարայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը, դրա շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։

Սնուցումը

Գիշատիչ է, սնվում է մեծ մասամբ մանր խեցգետնա կերպերով (ջրալվերով), որդերով, շերեփուկներով: Զոհը բռնվում է շոշափուկների խայթող բջիջների միջոցով, որոնց թույնը շատ արագ կաթվածահար է անում փոքր զոհերին։ Շոշափուկների համակարգված շարժումներով զոհը մոտեցվում է բերանին, այնուհետև՝ մարմնի «կրճատոմներով» «հագնվում» է զոհի մարմնի վրա։ Մարսողությունը սկսվում է աղիքային խոռոչից և ավարտվում է մարսողական վակուոլների Մկանաէպիթելային բջիջներում: ՈՒտելիքի չմարսված մնացորդները դուրս են գալիս բերանով:

Բազմացումը և զարգացումը

Բազմանում է սեռական ճանապարհով և բողբոջմամբ։ Հիդրայի որոշ տեսակներ բաժանասեռ են, մյուսները՝ հերմաֆրոիդիտ։ Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում անսեռ ճանապարհով։ Նրա մարմնի վրա առաջանում է երիկամ: Վերջինս մեծանում է, այնուհետև՝ ձևավորվում են շոշափուկները և բերանը։ Երիտասարդ հիդրան առանձնանում է մայրական օրգանիզմից և վարում է ինքնուրույն կյանք։ Աշնանը հիդրան անցնում է սեռական բազմացման։ Ձվի բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում։

իի

Կյանքի տևողությունը

Դեռ XIX դարից ի վեր առաջ էր քաշվել մի տեսություն, ըստ որի հիդրաները անմահ են։ Դա փորձում էին ապացուցել ամբողջ XX դարի ընթացքում։ 1997 թվականին վարկածը ապացուցեց Դանիել Մարտինեսը փորձնական ճանապարհով։ Փորձը տևեց 4 տարի և ցույց տվեց մահվան բացակայություն հիդրաների երեք խմբերում։ Համարվում է, որ հիդրաների անմահությունը պայմանավորված է նրանց բարձր ռեգեներատիվ կարողությամբ։

Ժանգասնկեր

Ժանգասնկերի մոտ հայտնի է մեկ տեսակի կենսական շրջանում իրար հետևող մի քանի տարատեսակ սպորատվության երևոյթը, որն ավարտվում է տելեյտոսպորների (հանգչող սպորների) առաջացմամբ։ Տելեյտոսպորն աճելով վերածւում է քառաբջիջ բազիդիումի, որի բջիջները դասավորված են մեկը մյուսի վրա։Ժանգասնկերի մարմինը (միցելիումը) տարածվում է վարակված բույսի հյուսվածքների միջբջջային տարածություններով, իսկ բջիջների մեջ մխրճում է հաուստորիումները (հիֆերի հատուկ ճուղավորումներ՝ տեր բույսի բջիջներից սննդարար նյութերը ծծելու համար)։ Այն պարունակում է յուղի կաթիլներ՝ ներկվուած նարնջագույն՝ կարոտինին մոտ մի գունանյութի շնորհիվ։ Նույնպիսի կաթիլներ պարունակւում են նաև սպորներում։ Ախտահարուած բոյսերը ծածկվում են նարնջագույնի կամ կարմրադարչնագույնի տարբեր երանգների բարձիկներով, ինչի պատճառով էլ այս սնկերի հարուցած հիվանդությունը կոչվում է ժանգ։

Բորբոսասունկ

Մենք այսօր դասարանում ուսումնասիրում էինք սնկերը :Կան սնկեր որոնք ոկտակար են բայց նաև կան սնկեր որոնք ոկտակար չեն մեր որգանիզմի համար :Վատ սնկերը դրանք աղվեսա սնկերնեն , ճանջասպան սնկերը , և այլն : Ընկեր Հասմիկը  հացը  դրել էր խոնվ տարածքում երկու շաբաթ որպեսզի նա բորբոսնի :Մենք հերադիտակով նայեցինք  թե ինչ ձև էր բորբոսը: Ես այնտեղ տեսա սև ոտքով և մի մեծ գլուխ:Նրանք կախվա եին հացից : Ավելի մանրամասն դուք կարող եք իմանալ նկարների շնորհիվ :

 

Ինչպես են սարքում գինի

Ես այս տեսանյութից սովորեցի, որ ամեն ինչի կարելի է հասնե ինքնոըյրուն :Եթե դուք իսկապես ցանկանում եք դրան հասնել պետք է ժրաջան աշխատել: Շատ հնարավոր է , որ կլինեն որոշ խնդիրներ կամ դժվարություններ : Բայց եթե իսկապես ցանկաբում եք հասնել ձեր նպատակին պետք է հախթահարել այդ ամենը: Ես համոզված եմ , որ բալոր մարդիք այս կյանքում կասնեն իրենց նպատակին միայն այն ժամանակ և , որ ինքները ցանկանան :